Բաժիններ՝

Էրդողանը կիսատ է թողել ԱՄՆ այցն ու վերադարձել Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մեկնել էր Միացյալ Նահանգներ հայտնի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին վերջին հրաժեշտը տալու համար, այցը կիսատ թողնելով վերադարձել է հայրենիք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նշվում է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր և Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:

Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930