![](/banners/BeFunky-design.jpg)
Վթարի է ենթարկվել Երևանյան «Տիգրան ՍՊԸ»-ին պատկանող գազել մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1465488292_vtar.jpg)
Tsayg.am. Երեկ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում. Գյումրի-Երևան երթուղին իրականացնելիս` ժամը մոտ 17:00-ի սահմաններում վթարի է ենթարկվել Երևանյան «Տիգրան ՍՊԸ»-ին պատկանող գազել մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը: Մեքենայում 15 ուղևոր է եղել: Միկրոավտոբուսի վարորդի տեղեկացմամբ, նրանցից ոչ-ոք չի տուժել: Վթարի պատճառն` ըստ վարորրդի, ճանապարհը հատող անասունն է եղել, արդյունքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից: