![](/banners/BeFunky-design.jpg)
«Ուզում եմ, որ սերունդները դիտեն իմ տեսանյութերը՝ Մարադոնայի ու Պելեի հոլովակների նման». Պոգբա
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/FIFA-Ballon-dOr-Gala-2015.jpg)
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան Եվրո-2016-ից առաջ խոսել է լրագրողների հետ:
Պոգբան նշել է, որ ինքը մեծագույն ֆուտբոլիստ չէ: Ավելին, Պոգբան գտնում է, որ դեռ ոչինչ չի արել ֆուտբոլում:
«Ես հաղթել եմ շատ քիչ բան: Օրինակ, ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգան, Աշխարհի առաջնությունը, իսկ առանց այս տիտղոսների՝ ֆուտբոլիստը լավը չի լինում:
Ուզում եմ, որ սերունդները դիտեն իմ տեսանյութերը՝ Մարադոնայի ու Պելեի հոլովակների նման»:
Պոգբան նշել է նաև, որ ցանկանում է լեգենդ դառնալ: Դա իր մոտիվացիան և նպատակն է:
Սիրարփի Աղաբաբյան