Բեռլինում միկրոբնակարաններ կկառուցվեն
Մատչելի ուսանողական բնակարանների դեֆիցիտի խնդիրը լուծելու նպատակով Բեռլինում մեկնարկում է միկրոբնակարանների մոդուլային կառուցման ծրագիրը: Global Construction Review-ի հաղորդմամբ՝ կառուցված շենքերը կարող են նաեւ օգտագործվել միգրանտներին տեղավորելու համար:
Ծրագրի շրջանակներում կառուցվող առաջին շենքերը կհայտնվեն Լիխտենբերգ վարչական օկրուգի տարածքում: Ընդամենն այստեղ կտեղակայվեն 129 միկրոբնակարաններ՝ յուրաքանչյուրը 16 քառակուսի մետր մակերեսով: Մինչեւ 2020 թվականը Բեռլինում պլանավորվում է կառուցել նմանատիպ 2500 միավոր բնակարան:
Մոդուլային շինարարության հայեցակարգը թույլ է տալիս կրճատել նախագծերի իրականացման ժամկետները: Բացի այդ, այս տեխնոլոգիայով կառուցվող տները համարվում են «ճկուն», այսինքն՝ դրանք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով՝ որպես ուսանողական հանրակացարաններ, ծերանոցներ, նաեւ փախստականներին տեղավորելու համար: Շենքերի ծառայության ժամկետը 40 տարի է:
Numbeo պորտալի տվյալներով՝ 2016 թվականի հունիսին Բեռլինի կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4,074 հազար եվրո: Կենտրոնի սահմաններից դուրս մեկ քառակուսի մետրի միջին արժեքը 2,672 հազար եվրո է: