Բաժիններ՝

Մերիլ Սթրիփը գալա-ներկայացմանը հայտնվել է Դոնալդ Թրամփի կերպարով

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը բավականին զվարճացրել է նյույորքցի հանդիսականներին՝ «Շեքսպիրը պուրակում» հանրային թատրոնի ամենամյա գալա-ներկայացմանը հայտնվելով Դոնալդ Թրամփի կերպարով, տեղեկացնում է BBC-ն:

Հայտնի հանրապետական քաղաքական գործչին առավելագույնս նմանվելու համար Սթրիփն օգտագործել Է կեղծամ, բնորոշ արհեստական արեւայրուկ՝ նարնջագույն երանգով եւ դնովի փոր:

Զգեստավորված տղամարդու սեւ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով՝ Մերիլ Սթիփը դերասանուհի Քրիստի Բարանսկիի հետ, որը ներկայացրել է Հիլարի Քլինթոնին, կատարել է «Թարմացրու քո Շեքսպիրին» երգը Քոուլ Փորթերի «Համբուրիր ինձ, Քեթ» մյուզիքլից:

Սթրիփը, որն ակտիվորեն պայքարում է հանուն կանանց իրավահավասարության, նման արտասովոր ձեւով իր աջակցությունն է հայտնել Հիլարի Քլինթոնին, որն ավելի վաղ հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում իր հաղթանակի մասին:

Meryl-Streep-1 sj4a9957585252c4d414021250236ux8t78o9gq5 34FFAE9000000578-0-image-m-117_1465291468745 1828016 3500A17300000578-0-image-m-118_1465291485674

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս