
Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ով գլխավորեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենների վարկանիշը (ցանկ)

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող սպորտսմենների վարկանիշը:
Վերջին 15 տարիներին առաջին հորիզոնականը գրավում էր Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը, սակայն բռնցքամարտիկն ավարտեց կարիերան, իսկ Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գլխավորեց այդ վարկանիշը:
Վարկանիշում հաշվի են առնվում վերջին 12 ամիսների աշխատավարձը և բոնուսները:
- Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», ֆուտբոլ) – 88 մլն դոլար
- Լիոնել Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ) – 81.4
- Լեբրոն Ջեյմս («Քլիվլենդ», բասկետբոլ) – 77.2
- Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 67.8
- Քևին Դյուրենտ («Օկլահոմա Սիթի», բասկետբոլ) – 56.2
- Նովակ Ջոկովիչ (թենիս) – 55.8
- Քեմերոն Նյուտոն («Կարոլինա», ամերիկյան ֆուտբոլ) – 53.1
- Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 52.9
- Ջորդան Սպիֆ (գոլֆ) – 52.8
- Կոբե Բրայանթ («Լեյքերս», բասկետբոլ) – 50
Պատրաստեց Անի Գաբուզյանը