
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Գարեթ Բեյլի համար «Ռեալին» վճարել 120 մլն եվրո

Վան Գալի մոտ չստացվեց, փորձում է Մոուրինիոն:
Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ շշուկները Բեյլին կապում են «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու հետ: Ըստ El Confidencial-ի տեղեկության՝ ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» վալիացու համար «Ռեալին» կառաջարկի 120 մլն եվրո: Աղբյուրն ավելացրել է, որ, չնայած ռեկորդային գնին՝ մադրիդցիները դժվար թե հետաքրքրվեն տրանսֆերով:
Transfermarkt-ը Գարեթին գնահատում է 80 մլն եվրո:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2013թ.: Տրանսֆերի արժեքը կազմել է 101 մլն եվրո:
2015-16թթ. Իսպանիայի առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 23 խաղ, խփել է 19 գոլ և դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը