
Մոուրինիոն ցանկանում է գնել Կրոսին

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկություն ունի թիմի համար գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին:
Մոուրինիոն ցանկանում է հեղափոխական փոփոխություններ մտցնել թիմում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պորտուգալացի մասնագետը ցանկանում է հեռացնել թիմի 13 ֆուտբոլիստների, այդ թվում՝ շատ առաջատարների:
Անգլիական գրանդը պատրաստ է Կրոսի համար վճարել 40 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան