Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» իրավունք ունի ֆուտբոլիստներ գնել «Բավարիայից»

Դուգլաս Կոստան սխալ ինֆորմացիա է տվել:

Goal.com-ը հրապարակել է Դուգլաս Կոստայի հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել է Պեպի կողմից «Բավարիայի» ֆուտբոլիստներին գնելու տաբուի մասին:

«Մանչեսթեր Սիթիի» աղբյուրը հերքել է այդ ինֆորմացիան և ասել է Goal.com-ին, որ քաղաքաբնակները մյունխենցիներին գնելու իրավունք ունեն: Բայց անգլիական ակումբն այս ամառ դժվար թե առաջարկություն անի «Բավարիայի» որևէ ֆուտբոլիստի վերաբերյալ:

Պեպը մարզել է «Բավարիան» 2013-ից մինչև 2016թ.:

2016-17 մրցաշրջանից Պեպը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:

Պեպ Գվարդիոլայի առաջին ձեռքբերումը «Սիթիում» դարձավ Իլկայ Գյունդողանը, ում համար դորտմունդցիները ստացան 26 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս