
Անտուան Գրիզմանը երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ մինչև 2021թ.

Ֆրանսիացի հարձակվողը հավատարիմ է Դիեգո Սիմեոնեի թիմին:
Գրիզմանի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020թ.: Ըստ L’Equipe-ի տեղեկության, պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2020-21թթ. մրցաշրջանի վերջը: Գործարքի պայմանները, աշխատավարձը և այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Գրիզմանն «Ատլետիկո» է տեղափոխվել «Ռեալ Սոսիեդադից» 2014 թվականին: Անտուանի համար մադրիդցիները վճարել են 30 մլն եվրո: Հիմա Transfermarkt-ը նրան գնահատում է 70 մլն եվրո:
2015-16թթ. Իսպանիայի առաջնությունում 25-ամյա հարձակվողն անցկացրել է 38 հանդիպում, խփել է 22 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը