
Եվրամիությունը ահաբեկիչներին կարտահանձնի Թուրքիային

Թուրքիան և Եվրամիությունը համաձայնության են եկել ահաբեկչությունը ֆինանսավորող անձանց արտահանձնման հարցում: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, եվրոպական իշխանությունները պարտավորվել են Թուրքիային արտահանձնել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամներից, ինչպես նաև ահաբեկչությանն առնչություն ունեցող մյուս թուրք քաղաքացիներին:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը հայտարարել է, որ Եվրոպայի երկրներն անկեղծ չեն ահաբեկչության դեմ պայքարում:
«Թուրքիայում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Անկարան չպետք է զիջումների գնա ահաբեկիչներին»,- հավելել է նա: