Ես այնքան ուժեղ կին եմ, որ պատրաստ եմ լինել այս դաշտում. Անահիտ Մութաֆյանը՝ քաղաքականություն մուտք գործելու մասին. Life.panorama.am

Ինչպես հայտնի է՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Առոջնորդները» հեռուստասերիալում, այսուհետ հանդես կգա որպես նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ:

Թե ինչո՞ւ է դերասանուհին նման որոշում կայացրել, ի՞նչ նպատակով եւ քաղաքականության մեջ մինչեւ ո՞ւր է ուզում հասնել, Life.panorama.am-ը պարզել Անահիտ Մութաֆյանից:

««Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանի հետ համագործակցել եմ դեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շրջանակներում, գիտեմ Վահանի ուժը քաղաքականանության մեջ եւ հավատում եմ նրան, բայց բացի նրան հավատալուց, վստահում եմ նաեւ «Ռեֆորմիստներ» կուսակցության գաղափարախոսությանն ու ծրագրին: Կոնկրետ ինձ այստեղ ավելի շատ ձգեց մշակութային կողմը, որը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել մշակութային գործիչների համար: Օրինակ՝ մեր կուսակցությունն առաջարկություն է ուզում ներկայացնել, որպեսզի թատրոնն ունենա իր առանձին օրենսդրական համակարգը»,- նշեց դերասանուհին, ով ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարակիրներից էր:

Անահիտ Մութաֆյանը կայքի  հետ զրույցում նկատեց, որ երբեք դերասանական արվեստը երկրորդ պլան չի մղվի իր համար.

«Ոչ ոք եւ ոչինչ ինձ չի կարող ստիպել, որ ես թողնեմ թատրոնը, քանզի այն իմ կյանքն է, կենսակերպը: Ես կխորանամ քաղաքականության մեջ՝ չթողնելով թատրոնը: Արդեն մուտք եմ գործել մեր քաղաքականություն, ես այնքան ուժեղ կին եմ, որ պատրաստ եմ լինել այս դաշտում եւ ինչու ոչ՝ առաջ գնալ»,- նկատեց դերասանուհին ու հայտնեց՝ հնարավոր է ապագայում, ի դեմս նրա, եւս մեկ կին պատգամավոր ունենանք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս