«Որևէ պետություն` անկախ իր չափերից, իրավունք չունի միջամտել մեկ այլ պետության ներքին գործերին». Կորյուն Նահապետյան

«ՀՀ իշխանությունները կայացրել են համապատասխան որոշում, և տեղադրվել է հուշարձանը, և որևէ պետություն` անկախ իր չափերից, իրավունք չունի միջամտել մեկ այլ պետության ներքին գործերին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը` մեկնաբանելով Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու մասին Ռուսաստանից հնչող պահանջները: Ըստ նրա` կարող են ռուսական տարբեր շրջանակներ կամ գործիչներ կարծիքներ հայտնել, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի պետական իշխանությունն է նման պահանջ ներկայացնում. «Դրանք լրիվ տարբեր բաներ են»:

Հիշեցնենք, որ մի շարք ռուս պատմաբաններ ու մեկնաբաններ անհասկանալի ու անընդունելի են որակել Երևանում Գարեգին Նժդեհի արձանի կանգնեցումը և պահանջել են ապամոնտաժել այն, քանի որ արձանը վկայում է «Հայաստանում ֆաշիզմի վերականգնման մասին»։

Ռուս փորձագետներից Օլեգ Կուզնեցովն անգամ արձանի կանգնեցման մեջ ոչ միայն՝ ներքին, այլ նաև՝ արտաքին շերտ էր տեսել, որ, իբր, երևում է, որ Քոչարյան-Սարգսյանի ղարաբաղյան կլանը պատրաստ է գնալու միջազգային դրության ցանկացած սրացման, միայն թե կարողանա համախմբել հայ հասարակությանը` երկրում ներկա վիճակի պահպանման աջակցության համար: Նա պահանջել էր, որ Մոսկվան փոխի Երևանի հետ իր հարաբերությունների տոնը և առնվազն բողոքի նոտա հղի Երևանին` պահանջելով ապամոնտաժել այդ արձանն ամենակարճ ժամկետներում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս