Բաժիններ՝

Գյումրիում ուսումնավարժության ժամանակ կգործարկվեն միացյալ միջգերատեսչական և շարժական լրատվական կենտրոնները

Կգործարկվեն միացյալ միջգերատեսչական և շարժական լրատվական կենտրոնները

Հունիսի 8-9-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կիրականացնի 5 փրկարարական ջոկատների համատեղ վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով: Թեման` «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը»:

Ուսումնավարժությանն ընդգրկված են նաև ՀՀ բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական նպատակներն են`

• Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործում.

• «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգում.

• կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպում.

• միջազգային օգնության հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկում

• համատեղ լրատվական կենտրոնի աշխատանքների կազմակերպում.

• օգնության ժամանած փրկարարական և մարդասիրական օգնություն տեղափոխող թիմերին, ընդունող երկրի կողմից ցուցաբերվող աջակցության դրույթների և սկզբունքների ուսուցանում:

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Աղետների ռիսկի կառավարման Սենդայի գործողությունների ծրագիրը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանը և ըստ դրա գործարկվող միացյալ միջգերատեսչական ու շարժական լրատվական կենտրոնների աշխատանքի սկզբունքները:

Վարժանքի գործնական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ԱԻՆ շարժական լրատվական կենտրոնին, որը հագեցած է լինելու բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով աղետի գոտուց լրատվամիջոցներին օպերատիվ տեղեկատվության տրամադրելու և բնակչությանն իրազեկելու համար:

Սիրելի լրագրողներ, ՀՀ ԱԻՆ միկրոավտոբուսը հունիսի 8-ին, ժամը 08:30-ին ՀՀ ԱԻ նախարարությունից (հասցեն` Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտեղափոխի Գյումրի` լուսաբանելու ուսումնավարժությունը:

Ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով 010 31 77 20 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս