
«Միլանն» Ունայի Էմերիի հետ հասել է նախնական համաձայնության

Հիմա իսպանացի մասնագետի տեղափոխությունն ամբողջովին կախված է ակումբի վաճառքից:
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին համաձայնության է հասել Ունայի Էմերիի հետ, և հիմա «Միլանը» պետք է «Սևիլիային» վճարի հրաժարագին՝ 3 մլն եվրոյի չափով:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, չինացի ներդրողները տվել են իրենց համաձայնությունն իսպանացի մասնագետի տեղափոխության վերաբերյալ, բայց գործարքն այդպես էլ կարող է չնյութականանալ, եթե Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվի վաճառել «Միլանը»:
Կա կասկած, որ Էմերին ինքը երկար չի սպասի իրավիճակի լուծմանը: 44-ամյա մարզչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «ՊՍԺ»-ն և մի շարք այլ ակումբներ:
Էմերին աշխատում է «Սևիլիայում» 2013 թվականից: Նրա գլխավորությամբ կարմրասպիտակները 3 անգամ անընդմեջ հաղթել են Եվրոպայի լիգան՝ դառնալով մրցաշարի ռեկորդակիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը