
Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»

Պարզվում է, հնարավոր է նաև տեղափոխություն «Բավարիայից» «Բորուսիա»:
Ինչպես հաղորդում է «մեղուների» պաշտոնական կայքը, Սեբաստիան Ռոդեն ենթարկվել է բուժզննության և պայմանագիր է ստորագրել «Բորուսիայի» հետ մինչև 2020թ. ամառը:
«Ես փոքր հասակից երկրպագել եմ «Բորուսիային» և շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց տեղափոխվել այդ ակումբ: Անհամբեր սպասում եմ իմ առաջին խաղին»,- հայտարարել է 25-ամյա գերմանացին:
Սեբաստիան Ռոդեն խաղացել է «Այնտրախտի» և «Բավարիայի» կազմերում: Նա Բունդեսլիգայում անցկացրել է 99 հանդիպում:
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: Ըստ Bild-ի տեղեկության, տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո:
2015-16թթ. մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը