Բաժիններ՝

«Արգենտինայի հավաքականն արդարացի հաղթանակ տարավ». Խերարդո Մարտինո

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է մնացել Ամերիկայի գավաթի խաղարկությունում իր թիմի մեկնարկից: Մրցաշարի խմբային փուլի առաջին խաղում «ալբիսելեստեն» 2:1 հաշվով հաղթեց Չիլիի ազգային թիմին:

«Մենք ամբողջովին տիրում էինք դրությանն այս խաղում՝ ի տարբերություն չիլիացիների հետ նախկին հանդիպումների: Ինձ դուր եկան մեր թիմի գործողություններն ամբողջ խաղի ընթացքում, եթե հաշվի չառնենք մի քանի բացթողումներ: 2-րդ գոլից հետո մենք շարունակեցինք մանրակրկիտ աշխատանքը դաշտում և տարանք արդարացի հաղթանակ»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal ինտերնետ-պորտալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930