Մերկելը պատասխանել է Էրդողանին. «Թուրքիան պետք է ընդունի եվրոպական արժեքները»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սատարել է 1915թ. հայերի Ցեղասպանությունը ճանաչած Բունդեստագի պատգամավորներին:

«Մենք պարտավոր ենք ճանաչել և դատապարտել այդ ցեղասպանությունը, չի կարելի հերքել նմանատիպ բաները: Ցավոք, Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցն այդ պատերազմում, բայց մենք հիմա այլ Գերմանիա ենք, որը կանի ամեն հնարավորը, որպեսզի թույլ չտա նմանօրինակ բաներ»,- հայտարարել է Մերկելը՝ գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում:

Թուրքիայի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին հարցին Մերկելը պատասխանել է, որ ոչ ոք չի կարող ազդել եվրոպական արժեքների վրա:

«Մեր արժեքներն ամենից վեր են: Եթե Թուրքիան իրեն քաղաքակիրթ պետություն է համարում, ապա պետք է ընդունի ու հետևի արևմտյան զարգացմանը: Մենք չպետք է բաժանենք ժողովուրդներին՝ առաջին տեսակի և երկրորդ տեսակի: Այո, մենք ուզում ենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է պարենք նրանց դուդուկի տակ»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ն կզղջա: Նաև հաղորդվել էր, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայի իր դեսպանին:

Տեսանյութեր

Լրահոս