Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն սկսել է բանակցություններն «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ

Լորան Բլանն այլևս չի բավարարում շեյխ Նասերին: Շեյխը շատ դժգոհ է մնացել նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում «ՊՍԺ»-ի ելույթների արդյունքներից:

«Եթե մենք շարունակենք այսպես խաղալ, ապա Չեմպիոնների լիգայում ոչնչի չենք հասնի: Հիմա եկել է փոփոխությունների ժամանակը»,- ասել է ակումբի սեփականատեր շեյխ Նասեր Ալ-Խելաիֆին՝ Le Parisien-ին տված հարցազրույցում:

Ըստ Քաթարում Yahoo-ի աղբյուրների տվյալների, շեյխ Նասերն անձամբ է սկսել բանակցությունները «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, չնայած այն բանին, որ 4 ամիս առաջ Լորան Բլանը երկարաձգել է պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալին» պարտվելուց հետո Դիեգո Սիմեոնեն հայտարարեց, որ մտածում է «Ատլետիկոյից» հեռանալու մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս