
«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կստորագրի Զլատան Իբրահիմովիչի հետ մինչև Եվրո-2016-ի մեկնարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը և շվեդ հարձակվողի ներկայացուցիչներն ավարտում են բանակցությունները Իբրայի 1-ամյա պայմանագրի վերաբերյալ:
«Մանչեսթեր Յունայթեդը» Զլատանի անվճար տրանսֆերը կձևակերպի մինչև հունիսի 13-ը, երբ Շվեդիան Եվրոպայի առաջնությունում իր առաջին խաղը կխաղա Իռլանդիայի դեմ:
Ինչպես պնդում է Sky Sports-ը, Մոուրինիոն չի պատրաստվում ուժեղացնել հարձակման գիծը ոչ մեկով, բացի Իբրահիմովիչից. հաջորդ մրցաշրջանում Ռեշֆորդը մտնում է պորտուգալացու պլանների մեջ և կստանա բավարար խաղային ժամանակ:
Մոուրինիոն ամբողջությամբ աջակցում է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը և նույնիսկ հրաժարվել է Վարդիի համար պայքարից՝ ի օգուտ Ռեշֆորդի:
Իբրահիմովիչը դարձել է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Հոլանդիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը