
Էնդի Մարեյն առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ

Աշխարհի 2-րդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը, «Ռոլան Գարոսում» հաղթելով գործող չեմպիոն Սթեն Վավրինկային 6:4, 6:2, 4:6, 6:2 հաշվով, առաջին անգամ կարիերայում դուրս եկավ Մեծ սաղավարտի այս մրցաշարի եզրափակիչ:
Մարեյի համար սա Սաղավարտի 10-րդ եզրափակիչն է. նրա հաշվին գրանցվել է 2 հաղթանակ: Բրիտանացին դարձավ 10-րդ թենիսիստը, ով դուրս է եկել բոլոր Սաղավարտների եզրափակիչ:
Բացի այդ, Մարեյը 2013թ. սկսած առաջին անգամ Մեծ Սաղավարտի մրցաշարում հաղթեց թոփ-4-ի թենիսիստի: 3 տարի առաջ բրիտանացին «Ուիմբլդոնի» եզրափակչում հաղթել էր Նովակ Ջոկովիչին:
Եզրափակչում Մարեյը նորից կխաղա Ջոկովիչի հետ, ում այս տարի արդեն պարտվել է Australian Open-ի եզրափակչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը