Կաթնային թեյ. ճարպերն այրող ըմպելիք

Դիետայի տեսակը՝ բեռնաթափող մոնոդիետա
Տևողությունը՝ 1 օր
Քաշի կորուստ՝ 1 կգ

Կաթնային թեյի դիետան վերջին ժամանակներում մեծ ճանաչում է ձեռք բերել: Այս դիետան շատ պարզ է և չափազանց արդյունավետ է գործում:

Կաթնային թեյի բաղադրությունը ևս շատ պարզ է. 1.5լ թաք եռացրած կաթին ավելացրեք 3-4 թ/գ կանաչ թեյ: Թողեք թրմվի 15-20 րոպե, քամեք և խմեք ամբողջ օրվա ընթացքում: Կարող եք խմել և սառը, և տաք վիճակում:

Կարևոր կանոններ

Առաջին և ամենակարևոր կանոնն այն է, որ այդ օրը, բացի կաթնային թեյից, պետք է նաև 2 լ սովորական, առանց գազի հանքային ջուր խմել: Սա անհրաժեշտ է, քանի որ կաթնային թեյն ունի միզամուղ, լեղամուղ և մաքրող հատկանիշներ: Իսկ ջուրը կլրացնի կորցրած հեղուկի պաշարը և կօգնի մաքրել օրգանիզմը:

Երկրորդ կարևոր պայմանն այն է, որ բեռնաթափում խորհուրդ է տրվում կատարել չորեքշաբթի օրը:

Երրորդ պայմանը: Խորհուրդ է տրվում վերցնել ոչ յուղոտ կամ 1.5% յուղայնությամբ կաթ, քանի որ այս օրը մաքրման օր է, և պետք չէ ծանրաբեռնել լյարդը:

Ցանկության դեպքում կաթը կարող եք խմել նաև սև թեյով:

Այս թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել 1-2 օրից ավելի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս