Բաժիններ՝

«Քայլում էի հրապարակում, մտա լողացա, չորանում էի, եկան ձեռնաշղթաներով տարան հոգեբուժարան». Panorama.am

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ և քաղաքացիական ակտիվիստ Արմինե Առաքելյանը շարունակում է պնդել, որ հոգեբուժարանում իրեն դաժան ծեծի են ենթարկել:

Բայց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքելյանն ասաց, որ իրավական պատասխանատվության չի պատրաստվում ենթարկել իրեն ծեծողներին:

«Ձեռքերս շղթայված, կապած տարել են ու որևէ բուժօգնություն չեն ցուցաբերել: Մի մահճակալ կար, ոտքերս ու ձեռքերս կապել են, շատ պինդ ու հերթով գալիս ծեծում էին: Նրանց մեջ կանայք էլ կային, սպիտակ հագուստներով էին», -պատմեց Առաքելյանը:
Արմինեն, հիշեցնենք, մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվաններն էր մտել, որին ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները Ոստիկանների հետ միասին դուրս էին բերել ու, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանձնել հոգեբուժարանի աշխատակիցներին:

Արմինեն ասաց, թե իրեն տարել են «Նուբարաշենի» հոգեբուժարան. «Գալիս ծեծում էին ու տարբեր արտահայտություններ անում, սրսկեցին երկու անգամ: Հոգեբանորեն ու ֆիզիկապես ճնշման տակ էի: Նեղվում էի ֆիզիկական ցավերից»:
Նրա խոսքով, չի հիշում, թե ինչպես են տարել հոգեբուժարանից, բայց հետո ՄԻԺԻ-ի երիտասարդները պատմել են, որ ոչ մի կերպ հնարավոր չի եղել պարզել, թե որտեղ է գտնվել ինքը:

Այդուհանդերձ, Առաքելյանը ասաց, որ չի պատրաստվում դիմել իրավապահներին. «Իրավունքի գերակայություն չկա Հայաստանում: Իմ պայքարը քաղաքացիական է, շարունակելու եմ պայքարս: Կամ իլյուզիաների մեջ ենք, կամ էլ փորձում ենք կեղծ ասենք՝ գիտեք արդարադատական համակարգ կա, որ ասեմ աշխատում է, ես էլ վստահում եմ, դիմելու եմ որ այդպես լինի: Ինչքան ուղեղ ու միտք ունես, կարող ես ստեղծագործել: Եվ այդտեղ է, որ իրենք տուպիկի առաջ են կանգնում: Որևէ համակարգ, որը բռնության, անարդարության վրա է հիմնված, թե Հայաստանում, թե այլուր, չի կարող երկար գոյատևել»:

Հանրապետության հրապարակի շատրվաններից առաջացող ջրավազանի մեջ մտնելը Արմինեն բացատրում է իր կամքի ազատ արտահայտմամբ.

«Քայլում էի Հանրապետության հրապարակում, որոշել էի, պիտի գնայի Պատմության թանգարան, մտա լողացա, չորացա: Իմ համար սիմվոլիկ են՝ ինքնիշխանություն, հայրենիք, ազատություն: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին հաշիվ տամ այդ քայլիս համար: Ի՞նչ օրենք եմ խախտել Հրապարակը անցնելով և ավազանում լողանալով: Ի՞նչ կարգ է խախտվել: Թող բացատրեն: Ինչո՞ւ այդպես հակադարձեցին: Դա է հարցը: Թող շարունակեն հալածել, ես պայքարելու եմ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս