
«Ես վերալիցքավորվել եմ. Ֆյուրին նոկաուտի կենթարկվի». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն Թայսոն Ֆյուրիի դեմ մենամարտից առաջ հայտարարել է, որ գտնվում է շատ լավ մարզավիճակում և պատրաստվում է նոկաուտի ենթարկել բրիտանացուն:
«Հավատո՞ւմ եք Դուք, թե՞ ոչ, բայց ինչ դուր է գալիս այժմյան վիճակը: Ինձ ավելի լավ և երիտասարդ եմ զգում: Ցանկանում եմ ապացուցել ինձ և երկրպագուներին, որ կարող եմ նորից չեմպիոն դառնալ:
Այն անգամ ես հոգեբանորեն բացակայում էի ռինգում և ազատություն չէի տալիս բռունցքներիս: Տիտղոսի պաշտպանության երկար տարիների ընթացքում վերաբերմունքը մարտի նկատմամբ այն չէ, ինչ այն մարտում, որտեղ պետք է ինչ-որ բան նվաճես: Պարտությունից հետո այդ վերաբերմունքն ինձ մոտ փոխվել է: Ես հիմա իրոք ավելի երջանիկ եմ, քան առաջ էի, և ուրախ եմ ապացուցել, որ «կարող եմ»:
Ես վերալիցքավորվել եմ: Ֆանատներին դուր կգա մեր մենամարտը: Ես նոկաուտի կենթարկեմ Ֆյուրիին»,- ասել է Կլիչկոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը