Բաժիններ՝

Ռոբերտ Լևանդովսկին պահանջում է «Բավարիայից» տարեկան 20 մլն եվրո

Կամ փող, կամ տրանսֆեր:

«Ռեալը» լրջորեն տրամադրված է ստանալ լեհ ֆուտբոլիստին: Մադրիդյան ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը բանակցություններ է վարել Լևանդովսկու գործակալի հետ և խոսել է տրանսֆերի վերաբերյալ. նա հասել է բանավոր համաձայնության:

«Ռեալը» պատրաստ է պաշտոնական առաջարկություն անել «Բավարիային», եթե մյունխենցիներն ընդունելի գին խնդրեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական ակումբը Լևանդովսկու համար կպահանջի 100 մլն եվրոյից ոչ պակաս:

Տրանսֆերն արագացնելու համար Լևանդովսկին «Բավարիայից» պահանջել է աշխատավարձն 9-ից բարձրացնել մինչև 20 մլն եվրո: Հակառակ դեպքում՝ նա չի երկարաձգի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2019թ.:

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բավարիան» պատրաստ է բարձրացնել լեհի աշխատավարձը մինչև 15 մլն եվրո:

Transfermarkt-ը 27-ամյա հարձակվողին գնահատում է 70 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս