Բաժիններ՝

«Իսպանիան Եվրո-2016-ի ֆավորիտն է». Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ Եվրո-2016-ի հաղթողների գլխավոր հավակնորդներ իր ֆուտբոլիստներն են:

«Իսպանիայի հավաքականը հանդիսանում է Եվրոպայի առաջնության ֆավորիտ, որովհետև մենք հաղթել ենք նախորդ մրցաշարը:

Իհարկե, մենք ունենք մրցակիցներ, բայց մենք երազում ենք նորից հաղթելու մասին:
Թիմն ավելի է ուժեղացել, բոլորը լավ մարզավիճակում են: Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք Եվրո-2016-ի մեկնարկին»,- ասել է Դել Բոսկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս