Հայաստանի հավաքականը հաղթեց Էլ-Սալվադորին 4:0 հաշվով
Այսօր Լոս Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում կայացավ Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Արդեն 2-րդ րոպեին Խավի Գարսիան գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը:
1-0` Խավիեր Գարսիա, 2, ինքնագոլ
2-0` Հովհաննես Համբարձումյան, 8
3-0` Տիգրան Բարսեղյան, 69
4-0` Գեղամ Կադիմյան, 75
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով
1․ Արսեն Բեգլարյան 4․ Տարոն Ոսկանյան 5․ Գաել Անդոնյան 8․ Մարկոս Պիզելլի (21. Դավիթ Մանոյան, 53) 9․ Գոռ Մալաքյան (3. Վարազդատ Հարոյան, 69) 10, Տիգրան Բարսեղյան (2․ Դավիթ Հակոբյան, 73), 17․ Արտակ Եդիգարյան 18․ Հենրիխ Մխիթարյան 19․ Հովհաննես Համբարձումյան (13. Կամո Հովհաննիսյան, 71) 20․ Լևոն Հայրապետյան (14․ Սերգեյ Ավագիմյան, 73), 22․ Էդգար Մանուչարյան (24. Գեղամ Կադիմյան, 56):
Պահեստայիններ՝ 12․ Գոռ Մանուկյան 16․ Անատոլի Այվազով 2․ Դավիթ Հակոբյան 3. Վարազդատ Հարոյան 7․ Զավեն Բադոյան 11․ Արթուր Սարկիսով 13․ Կամո Հովհաննիսյան 14․ Սերգեյ Ավագիմյան 15․ Բենիկ Հովհաննիսյան 21․ Դավիթ Մանոյան 23․ Արաս Օզբիլիս 24․ Գեղամ Կադիմյան: