Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանում լիովին վերականգնել են ուղևորների գրանցումը

Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքի սրահում հունիսի 2-ին ուղեւորների գրանցումը լիովին վերականգնվել է՝ ահաբեկչական գործողություններից գրեթե 2,5 ամիս անց:

Ինչպես ՌԻԱ Նովոստին հայտնել են ավիատերմինալի մամուլի ծառայությունում, գրանցումը կատարվում է նույն այն ռեժիմով, ինչ որ մինչեւ մարտի 22-ի ահաբեկչական գործողությունները. մեկնաթռիչքի սրահում աշխատանքը վերսկսել են 21 ավիաընկերություններ:

Հունիսի 2-ից Բրյուսելի միջազգային օդանավակայանն օրական կընդունի 60 – 70 հազար ուղեւոր: Մեկնող չվերթների թիվը ժամում 22-ից ավելացվել է մինչեւ 28:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել փքր-ինչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300 հոգի  տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս