Փարիզի արվարձանում գնացքի տակ պայթուցիկ սարք է գործել. Parisien
Ֆրանսիայի Սեն Դենի դեպարտամենտի Նուազի լե Սեկ կայարանի մոտ ճեպընթացի տակ պայթուցիկ ոչ մեծ սարք է գործել: Այդ մասին հայտնել է Parisien թերթը:
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին):
Երեք անհայտ անձինք փաթեթներ էին տեղադրել երկաթգծի մոտ: Ավելի ուշ դրանցում հայտնաբերել են «ազդանշանային երկաթուղային ճայթռուկների» նմանվող ինը սարք, որոնք օգտագործվում են վտանգի դեպքում լոկոմոտիվի մեքենավարին ձայնային ազդանշան տալու համար:
Սակայն, ինչպես գրում Է թերթը, ոչ մի վտանգ չի եղել: Նշվում է, որ կայարանի աշխատակիցները հասցրել են մինչեւ գնացքի անցնելը հավաքել բոլոր պայթուցիկ սարքերը, բացի մեկից:
Պայթյունի հետեւանքով գնացքը կանգ Է առել, բայց տասը րոպե անց կարողացել է շարունակել ճանապարհը: Ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի պատճառվել:
Հետաքննություն է սկսվել երկաթուղային երթեւեկությանը խոչընդոտներ ստեղծելու փաստով: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպա ուղեւորությունների մասին՝ կապված, մասնավորապես, հուլիսի վերջին Լեհաստանում եւ Եվրո-2016-ի ընթացքում Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի հետ: Նախազգուշացումը ուժի մեջ Է մնում մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AFP