
Ռուսաստանցիները նշել են երկրի գլխավոր թշնամիներին և բարեկամներին

Այլ պետությունների նկատմամբ ՌԴ քաղաքացիների վերաբերմունքի շուրջ «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիները երկրի գլխավոր թշնամիներն են համարում ԱՄՆ-ը, Ուկրաինան
եւ Թուրքիան: Այս մասին հայտնել է «Վեդոմոստի» թերթը: Ռուսաստանի նկատմամբ ամենամեծ թշնամանքը, քաղաքացիների մեծ մասի (72 տոկոս) կարծիքով, դրսեւորում Է ԱՄՆ-ը:
Երկրորդ տեղում է Ուկրաինան (48 տոկոս, թեեւ դեռ 2015 թվականին այդպես Էր կարծում հարցվածների 37 տոկոսը):
Երրորդ տեղն զբաղեցնում Է Թուրքիան՝ 29 տոկոս. այն դեպքում, երբ անցյալ տարի այդպես Էր կարծում քաղաքացիների ընդամենը 1 տոկոսը:
Ինչպես կարծում են քաղաքացիները, Ռուսաստանի գլխավոր բարեկամներն են՝ Բելառուսը (50 տոկոս), Ղազախստանը (39 տոկոս) եւ Չինաստանը (34 տոկոս, թեեւ անցյալ տարի այդպես Էր կարծում 43 տոկոսը):
Հարցման մասնակիցների մեծ մասը վատ Է վերաբերվում ԱՄՆ-ի (70 տոկոս) եւ Եվրամիության նկատմամբ (62 տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: