
Գերմանիայում և Ֆրանսիայում առնվազն հինգ մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Գերմանիայում եւ Ֆրանսիայում հունիսի 1-ին առնվազն հինգ մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով, որոնք մոլեգնում են տարածաշրջանում, տեղեկացնում Է BBC-ին:
Գերմանիայի փրկարար ծառայությունները հայտնում են, որ Բավարիայի Զիմբահ ամ Ինն քաղաքում չորս մարդու մարմին Է հայտնաբերվել: Ֆրանսիայիում տարեց մի կին է զոհվել:
Հեղեղված են բազմաթիվ քաղաքներ, մարդկանց տարհանում են ուղղաթիռներով:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ջրի մակարդակը էլ ավելի կբարձրանա: Հեղեղումների պատճառած վնասները դեռ պետք է հաշվեն, բայց արդեն այժմ հասկանալի Է, որ դրանք զգալի են:
Հատկապես տուժել է Բավարիայի Ռոտալ-Իննի շրջանը, այնտեղ ստեղծվել Է տարերքի հետեւանքների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոն: Բազմաթիվ քաղաքների փողոցներում ջրի մակարդակը գերազանցում է մի քանի մետրը:
Հեղեղումների պատճառը տեղատարափ անձրեւներն են, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Ներկայիս ջրհեղեղը համադրելի Է 2013 թվականի հեղեղումների հետ, երբ Եվրոպայում տարհանվել Էին տասնյակ հազարավոր մարդիկ: