
Եղիսաբեթ Բ-ն բացել է իր հուշարձանը Պատվավոր հրետանային գնդի զորանոցների բակում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հունիսի 1-ին հանդիսավոր պայմաններում բացել է իր հուշարձանը Պատվավոր հրետանային գնդի զորանոցների բակում:
Այն կանգնեցվել է բրիտանական ամբողջ պատմության ընթացքում բանակային ստորաբաժանման հրամանատարի պաշտոնում թագուհու գտնվելու ռեկորդային տեւողության առթիվ: Նորին Մեծությունն արդեն 64 տարի գեներալ-կապիտան է, այսինքն՝ այդ գնդի պատվավոր հրամանատարը:
Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Էնթոնի Դյուֆորտն է՝ Մարգարետ Թետչերի արձանի ստեղծողը, որը տակավին «երկաթե լեդիիե կյանքի օրոք կանգնեցվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
2015 թվականի սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ Բ-ն գերազանցեց ՝ Վիկտորյա թագուհու գահակալության ռեկորդը, որը կազմում Էր 23 հազար 226 օր, 16 ժամ եւ 23 րոպե: Այս տարվա ապրիլի 21-ին լրացել է Եղիսաբեթ թագուհու 90 տարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: