
ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի մասին որոշումը

Եվրամիության անդամ երկրները հետաձգել են Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման հարցի վերաբերյալ որոշման ընդունումը: Այդ մասին, հայտնել է Reuters գործակալությունը: Համաձայնագրին դեմ են արտահայտվել Ֆրանսիան եւ Գերմանիան:
Այդ թեման քննարկվել է ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կոմիտեում: «Թուրքիան, Ուկրաինան եւ Կոսովոն նույնպես պետք է այցագրերի չեղարկման հետաձգման սպասեն, որովհետեւ դաշինքն ավելի զգուշավոր դիրք է բռնել ներգաղթի հետ կապված մտահոգությունների պայմաններում»,- նշել է երկրներից մեկի պատվիրակության ներկայացուցիչը:
Ճշտվում է, որ Եվրոպայի քաղաքական գործիչները Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հարցի քննարկմանը կվերադառնան հաջորդ շաբաթ, նախքան ձեռնամուխ կլինեն Ուկրաինայի շուրջ համանման բանակցություններին: