Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռային փորձարկումների դատապարտմամբ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտում են բալիստիկ հրթիռների հետ կապված ԿԺԴՀ-ի բոլոր գործողությունները, ներառյալ մի քանի անհաջող փորձարկումները եւ նշում են, որ այդ գործողությունները ԿԺԴՀ-ում միջուկային զենքի փոխադրման համակարգերի մշակման բաղադրիչ են եւ տանում են լարվածության սաստկացման»,- ասված է հունիսի 1-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ բալիստիկ հրթիռների մի շարք արձակումները «այն պահանջների աղաղակող խախտում են, որոնք շարադրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք փաստաթղթերում»:

Ռյոնհապ գործակալության տվյալներով՝ մայիսի 31-ին ԿԺԴՀ-ն հրթիռի անհաջող արձակում է իրականացրել երկրի արեւելյան ծովափին գտնվող Վոնսան քաղաքի շրջանից: «Հյուսիսային Կորեան փորձել է հրթիռ արձակել Վոնսան քաղաքի շրջանից: Սակայն այն անհաջող է եղել»,- գործակալությունը մեջբերել է Հարավայի Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի հայտարարությունը: Մայիսի 30-ին Kyodo ճապոնական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել ԿԺԴՀ-ի կողմից «Մուսուդան» տեսակի բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման վերաբերյալ:

Ապրիլին Փենյանը երեք անգամ փորձել էր այդ հրթիռի փորձարկում իրականացնել, բայց բոլոր փորձերն անհաջող էին ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս