Բաժիններ՝

EgyptAir-ի կործանված A320-ն աղետից մեկ օր առաջ երեք անգամ արտակարգ վայրԷջքամուտ է կատարել

Եգիպտոսի EgyptAir ավիաընկերության՝ մայիսին կործանված A320 ինքնաթիռն աղետից մեկ օր առաջ առնվազն երեք անգամ հարկադրված է եղել արտակարգ վայրԷջքամուտ կատարել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի France 3 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ մարդատար հանրանավը «աղետին նախորդած օրվա ընթացքում հարկադրված է եղել հետ դառնալ եւ առնվազն երեք անգամ արտակարգ վայրԷջքամուտ կատարել»: Ինչպես հիշեցնում է France 3-ը, ողբերգությունից առաջ եգիպտական ինքնաթիռը վեց չվանց է կատարել Ասմարայի (Էրիթրեա), Կահիրեի, Թունիսի եւ Փարիզի միջեւ:

«Մայիսի 18-ի եւ 19-ի միջեւ այդ չվանցերի ժամանակ ազդարարման համակարգերն ինքնաթիռում անսարքություններ են ազդանշանել այն երեք օդանավակայաններից մեկնաթռիչքներից շատ չանցած, որտեղ վայրԷջք է կատարել  ազդարարումներն ամեն անգամ տեխնիկական ստուգման են հանգեցրել ցամաքում, որը բացասական արդյունք Է արձանագրել, քանի որ օդանավը կարողացել է կրկին թռչել եւ շարունակել իր երթուղին Միջերկրական ծովի վրայով»,- հայտնել Է հեռուստաալիքը:

Այս տվյալները, նշում է France 3-ը, գրանցվել են Acars համակարգով, որը գրանցում է այն կոդավորված հաղորդումները, որոնք ինքնաթիռից երկիր են փոխանցվում թռիչքի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս