Բաժիններ՝

Փարիզում արգելվում է երթևեկել հին ավտոմեքենաներով

Փարիզի իշխանությունները հունիսի 1-ից արգելում են մինչեւ 1997 թվականը գրանցված ավտոմեքենաները (եւ մինչեւ 2000 թվականը գրանցված մոտոցիկլետները) աշխատանքային օրերի ցերեկային ժամերին երթեւեկել քաղաքի կենտրոնում: Այս քայլը կոչված է նվազեցնել վնասակար արտանետումների մակարդակը քաղաքում, տեղեկացնում է Le Monde-ը:

Արգելքը տարածվում է բենզինով եւ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների, ինչպես նաեւ թեթեւ առեւտրային տրանսպորտի (մինչեւ 3,5 տոննա քաշով) վրա: Դրանց կարգելվի կենտրոնում երթեւեկել առավոտվա 8-ից մինչեւ երեկոյան 8-ը:

Մինչեւ 2001 թվականը թողարկված ավտոբուսների եւ բեռնատարների երթեւեկությունը քաղաքում արգելել էին անցած տարվա սեպտեմբերից:

Ինչպես հայտնի է՝ 2020 թվականից Փարիզում կթույլատրեն երթեւեկել միայն այնպիսի շարժիչներ ունեցող ավտոմեքենաներին, որոնք համապատասխանում են «Եվրո-5» բնապահպանական նորմերին, իսկ քաղաքի կենտրոնով չեն կարողանա երթեւեկել մինչեւ 2011 թվականը գրանցված ավտոմեքենաները:

Բացի դրանից, Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ճանապարհներին առավելագույնս նվազեցնել դիզելային ավտոմեքենաների թիվը՝ փոխելով հարկային այն արտոնությունները, որոնք «ծանր վառելիքով» աշխատող ավտոմեքենաների համար սահմանված են բենզինով աշխատողների համեմատությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս