Բաժիններ՝

Տեխասում սելֆիի հուշարձան են կանգնեցրել

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Շուգար-Լենդ քաղաքում սելֆիի հուշարձան են կանգնեցրել, տեղեկացնում NBC4 հեռուստաալիքը:

Այն իրենից ներկայացնում է երկու աղջիկների բրոնզե քանդակներ, որոնք իրենց լուսանկարում են քաղաքապետարանի խորապատկերի վրա:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հուշարձանը տասը քանդակներից բաղկացած հավաքածուի բաղկացուցիչ մասն է, որոնք քաղաքին է նվիրել նրա բնակիչներից մեկը:

Սոցիալական ցանցերում նոր կոմպոզիցիայի լայն քննարկում է ծավալվել: Ոչ բոլոր քաղաքացիներն են դրան հավանություն տալիս, մինչդեռ Շուգար-Լենդի քաղաքապետարանում նշում են, որ դեռ մինչեւ հուշարձանի կանգնեցումը նախագծին հավանություն են տվել մի քանի կազմակերպություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930