Հայաստան-Էլ Սալվադոր. Բուքմեյքերների կարծիքը
Հունիսի 2-ին, Երևանի ժամանակով 07:00-ին, Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի և Էլ Սալվադորի ազգային հավաքականները: Խաղը կրում է ընկերական բնույթ:
Բուքմեյքերները կազմել են հաղթանակի գործակիցները: Հանդիպման ֆավորիտը Հայաստանի ազգային հավաքականն է: Մեր հաղթանակի գործակիցը 1.75 է: Ոչ-ոքին գնահատվել է 3.70 գործակցով, իսկ Էլ Սալվադորի հաղթանակը՝ 4.11:
Հիշեցնենք, որ առաջին ընկերական խաղում Հայաստանը հաղթել էր Գվատեմալայի հավաքականին 7:1 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան