![](/banners/BeFunky-design.jpg)
Բանանի մուրաբա
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/img_d81cca0769994f65150f83548f2a8acb.jpg)
Քչերը գիտեն, թե որքան համեղ է ստացվում բանանի մուրաբան: Շատ համեղ է և օգտակար: Պատրաստվում է 40 րոպեի ընթացքում:
Բանանի մուրաբա պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է:
- 500 գ հասած բանան
- 180 գ շաքարավազ
- 1 ճ/գ վանիլ
- 1 թ/գ կիտրոնաթթու
- 1 հատիկ անիսոն (бадьян)
Բանանները տրորեք պատառաքաղով: Ավելացրեք շաքարավազը, վանիլն ու անիսոնը, կիտրոնաթթուն: Խառնուրդը դրեք կրակին:
Երբ խառնուրդը եռա՝ անջատեք: Մի քանի ժամ անց մուրաբան հասցրեք եռման և անջատեք եռալուց 10 րոպե անց: Լցրեք ապակե շշերի մեջ և դրեք սառնարանը: Աղանդերը ստացվում է շատ համեղ, փափուկ և նուրբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը