Բաժիններ՝

Ոչինչ չանելու և ավելի արդյունավետ դառնալու 5 միջոց

5sfer.com կայքը ներկայացրել է այն իրավիճակների ցուցակը, երբ պահանջվում է ոչինչ չանել:

Ոչինչ մի արա, երբ բարկացած ես

Որոշ մարդիկ կարծում են, որ բարկությունը կենտրոնացնում է էմոցիաները, բայց դա այդպես չէ: Դա նույնն է, որ կենտրոնանաս կալեյդոսկոպի վրա: Պետք է սպասել՝ մինչև բարկությունն անցնի, և իրավիճակին այլ կողմից նայել: Ժամանակը դեղամիջոց է, որը հանգստացնում է բարկությունը: Իսկ հետո կարելի է գործել: Բարկությունը ներքին վախի արտաքին դրսևորումն է: Վախը կարող է ճիշտ լինել, բայց բարկությունը թույլ չի տալիս դա տեսնել:

Ոչինչ մի արա, երբ քեզ մոտ պարանոյա է

Կարդացեք նաև

Վախն օգնում է կենտրոնանալ: Բայց հաճախ պարանոյա ես զգում, երբ պատկերացնում ես քո ապագան՝ քաոսում ընկղմված, լի տառապանքներով ու ատելությամբ: Լավագույն տարբերակն է՝ նստել ու մտածել ռեալիստական ապագա՝ հիմնվելով նրա վրա, որ այն, ինչից վախեցել ես նախկինում, 99%-ով չի կատարվել:

Ոչինչ մի արա, երբ անհանգստանում ես

Չկա ոչ մի կարևոր բան, որ չի կարող սպասել: Իսկ եթե դա իրոք շատ կարևոր է, ապա այն ճանապարհ է դեպի քեզ, այլ ոչ թե՝ դեպի իրավիճակը: Հնարավորություն է ասելու՝ ինչ կարելի փոխել իմ կյանքում, որպեսզի նմանատիպ իրավիճակներն ինձ այսպիսի վիճակի չհասցնեն: Ի՞նչ կարող եմ ես փոխել: Իսկ հետո վայելել այդ փոփոխությունները:

Ոչինչ մի արա, երբ հոգնած ես

hognel

Որպեսզի բարձրացնես սեփական արդյունավետությունը, ավելի լավ է նորմալ քնես, քան այդ վիճակում գլուխ կոտրես:

Ոչինչ մի արա, երբ ուզում ես որևէ մեկին դուր գալ

Եթե ներդնում ես քծնանք, ուշադրություն, կեղծ սեր և ստանում ես արդյունք, այսինքն՝ պատասխան կեղծ սեր, ապա շարունակում ես ապրել երջանկության որոնման պատրանքներով՝ խուսափելով մղձավանջային իրականությունն ընդունելուց: Դա օգնո՞ւմ է քեզ բավարարված զգալ: Երբե՛ք: Մտածեք ձեր կյանքի ամենաերջանիկ պահի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս