Հայտնի են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին:
Ծրագրին դիմած տասնյակ տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին չորսը՝
- Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն,
- «Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը,
- «Արմբերրի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ազնվամորու աճեցմամբ,
- Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:
«Ներկայումս մրցույթում հաղթող ճանաչված բոլոր տնտեսությունները գտնվում են հավաստագրման գործընթացում: Մոտ ժամանակներս դրանցից առաջինը կհավաստագրվի, որից հետո եվրոպական շուկա պատրաստի արտադրանքի արտահանման բավականին լայն հնարավորություններ կստեղծվեն, իսկ մինչև տարվա վերջ կավարտվի մյուս տնտեսությունների հավաստագրումը»,- ասաց ՆԱԲՈՒ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նարեկ Գրիգորյանը:
«Գյուղական համայնքներում փոքր և միջին տնտեսությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ծրագրով, փաստորեն, ամբողջական արտադրական ցիկլ է փակվում՝ ընդհուպ մինչև աջակցություն արտահանմանը, ստեղծվում են նոր աշխատատեղեր, և ներգրավված ձեռնարկությունների զարգացման շոշափելի հեռանկարներ են բացվում: Այսպիսով, մենք Հայաստանում յուրատեսակ շարժում ենք ստեղծում՝ նպաստելով գյուղական համայնքներում օրգանական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների զարգացմանը: Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, որի մասին մենք լրացուցիչ կհայտնենք»,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.acba.am
https://www.facebook.com/acbacreditagricolebank
Tweets by ACBA_CREDIT
https://www.youtube.com/user/acbacreditagricole