Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները»

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի մայիսի 17-ի հայտարարությունը

«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից  հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի Պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև  հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում նաև միջադեպերի  հետաքննության մեխանիզմի ներդրումը:

Սրանք շատ կարևոր հանձնառություններ են: Ֆրանսիան կոչ է անում  կողմերին իրագործել դրանք և որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս