Օգնեք Էկոնոմիկայի նախարարությանը՝ բացահայտել մենաշնորհները
ՀՀ Էկնոմոմիկայի նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
* * *
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովման կապակցությամբ, այն է, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել լուծումներ, ակնկալում ենք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում:
Մրցակցային պայմանների խեղաթյուրման և խախտումների դեպքերի վերաբերյալ մինչև մայիսի 20-ը կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեժ գծին` 011-597-539 հեռախոսահամարով, էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected], [email protected] կամ ունեցած տեղեկատվությունը ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչություն 011-597-152 / ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 հասցեով/: