Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն 6-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ 50 գոլի հեղինակ

Շաբաթ Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ ձևակերպեց «Դեպորտիվոյի» հետ խաղում՝ խփելով 2015-16թթ. մրցաշրջանի 49-րդ և 50-րդ գոլերը: Պորտուգալացի ֆուտբոլիստը հասավ 50 գոլի նշակետին՝ 6-րդ մրցաշրջանն անընդմեջ:

Ռոնալդուն 35 գնդակ խփել է Իսպանիայի առաջնությունում և 15 գնդակ Չեմպիոնների լիգայում:

Նախորդ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» եռակի հաղթողը սահմանեց անձնական ռեկորդ՝ դառնալով 61 գոլի հեղինակ:

Մայիսի 28-ին «Ռեալը» կավարտի մրցաշրջանը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպելով «Ատլետիկոյի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս