Մոսկվան ողջունում է Ղարաբաղի հակամարտության ապաէսկալացմանն ուղղված ցանկացած քայլ. Պեսկով
Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Բաքվի ու Երևանի երկխոսությանը՝ գտնելու փոխզիջումներ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ հաջորդ շաբաթ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կարող է տեղի ունենալ:
«Ես դեռ կոնկրետ ոչինչ չունեմ ասելու այդ առնչությամբ: Անկասկած, Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որի նպատակը կլիներ հակամարտության շրջանում լարվածության ապաէսկալացմանը և վերադարձը երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակների որոնման նպատակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք գիտի Կրեմլը երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման մասին և արդյոք մասնակցել է հանդիպման կազմակերպման աշխատանքներին: