Բաժիններ՝

«Դուք ինձ ստիպում եք, որ ես ամսի 14-ին փորձեմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը». Իվետա Մուկուչյան

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն ցուցաբերած աջակցության համար և խոստացել հնարավորինս լավ հանդես գալ ամսի 14-ին կայանալիք համերգի ժամանակ:

«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, ես ձեզ անձամբ էի ուզում շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սիրո և ջերմ խոսքերի համար»,- ասում է երգչուհին:
Վերջինս խոստովանում է, որ չի կարողացել երեկ պատասխանել իր երկրպագուների մեկնաբանություններին սոցիալական կայքերում, բայց հավաստիացնում է, որ «շատ զգացված է և անչափ շնորհակալ»:

«Դուք ինձ ստիպում եք, որ ես ամսի 14-ին փորձեմ լավագույն ձևով ներկայացնել մեզ, մեր երկիրը, բոլորիս: Ձեզ շատ-շատ սիրում եմ»,- ասում է երգչուհին:

Հիշեցնենք, որ Ստոկհոլմի Globe Arena-ում կայացած «Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Իվետա Մուկուչյանը քվեարկության արդյունքում անցել է եզրափակիչ փուլ։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա մայիսի 14-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս