
Հայաստանից 3 տասնյակ մարդ ներգրավված են օֆշորային սխեմաներում. ICIJ-ը հրապարակեց պանամական թղթերը

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (The International Consortium of Investigative Journalists) հրապարակեց 214 000 օֆշորային ընկերությունների և օֆշորային սխեմաներում ներգրավված անձանց ցանկը:
Դրանք մանրամասն ուսումնասիրելու համար ժամանակ է պետք։ Սակայն առաջին թեթև դիտարկումն արդեն կարելի է անել։ Հայաստանով որոնելու դեպքում ICIJ-ի փնտրման համակարգը բերում է ավելի քան 3 տասնյակ մարդկանց անուններ, ովքեր ներգրավված են օֆշորային սխեմաներում։
Դրանց թվում է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։