Ռադամել Ֆալկաոն ամռանը կլքի «Չելսին»
Անտոնիո Կոնտեն հայտնել է Ռադամել Ֆալկաոյին, որ կոլումբիացին տեղ չունի «Չելսիում», հաղորդում է Daily Mail-ը: 30-ամյա հարձակվողը հույս ուներ, որ իտալացին իրեն հնարավորություն կտա` հաջորդ մրցաշրջանում իրեն դրսևորելու համար: Այսպիսով, Ֆալկաոն ստիպված է նոր ակումբ փնտրել, քանի որ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված չէ հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:
ԱՊԼ-ում վերջին գոլը Ֆալկաոն խփել է 2015թ. օգոստոսին, «Կրիստալ Փելեսի» դարպասին:
Պրեմիեր լիգայի 2015-16թթ. մրցաշրջանում հարձակվողն իր հաշվին գրանցել է ընդամենը 1 գոլ:
Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման», ինչպես նաև՝ Ամերիկայի և Չինաստանի ակումբները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը