
Մահվան ելքով վրաերթ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում. մահացածի ինքնությունը պարզվել է

Ապրիլի 24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 5 հասցեի մոտ «Հոնդաի» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձին վրաերթի ենթարկելու մասին: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1937 թ. ծնված Գրիգոր Սարգսյանն է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: