Բաժիններ՝

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցողները կժամանեն Ադրբեջան

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցողները հունիսին կայցելեն Ադրբեջան: Այս մասին APA-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննակը:

Նրա խոսքով՝ իր և Ադրբեջանի հարցով մյուս զեկուցող, ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի այցը կապված է լինելու Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ:

«Ադրբեջանի մեկ ընտրական տեղամասում հունիսի 18-ին կանցկացվեն ընտրություններ: Մենք կօգտվենք այդ առիթից, որպեսզի հերթական այցը կատարենք Ադրբեջան: Մենք կհետևենք ընտրություններին, ինչպես նաև կշարունակենք բանակցությունները կառավարության հետ»,- ասել է Շեննակը:

Նշենք, որ Ցեզար Ֆլորին Պրեդան ԵԽԽՎ-ում ներկայացնում է ԵԺԿ-ն: Նա վերջերս է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային կոմիտեում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող նշանակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930